ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իսկ քանիսի՞ն մտահոգեց Շանթի ու նրա համախոհների ճակատագիրը

Իսկ քանիսի՞ն մտահոգեց Շանթի  ու նրա համախոհների ճակատագիրը
12.09.2014 | 00:11

Շատ էլ օրինաչափ էր, որ Շանթին ու նրա համախոհներին յոթ և ավելի տարիների պատիժ են տալիս: Իրենց միակ ընդդիմադիր, ոչիշխանական, այլընտրանք և հազար ու մի չգիտեմ ինչ համարողները անցած տասն ամիսների ընթացքում միայն ձկան լռություն պահպանեցին: Եվ սա այն դեպքում, երբ միայն ԱԺ-ում նախկին երեք քաղբանտարկյալ պատգամավոր կա, որոնցից միայն մեկին է մտահոգել Շանթենց ճակատագիրը: 2008 թ. ում ասես, այդ թվում` նախկին կոռումպացված ու ոչ բարի համբավ ունեցող պաշտոնյաներին, ճանաչեցին քաղբանտարկյալ: Գիշեր-ցերեկ մարդիկ պայքարում էին նրանց ազատության համար, մեր նյարդերի, առողջության գնով, ոստիկանների հարվածների տակ կարողացանք հասնել նրանց ազատությանը, ոչ այն բանի համար, որ գժվում էինք նրանց սիրուն աչքերի համար կամ հիացած էինք նրանց երբեմնի գործունեությամբ, այլ չէինք ուզում, որ մարդիկ դատվեն քաղաքական հայացքների համար: Իսկ Շանթն ու նրա ընկերները միայն իրենց են նվիրաբերել հայրենիքին, դա է վկայում նրանց ողջ կենսագրությունը, և քաղաքականություն էլ չեն մտել ջիպ, պաշտոն ձեռք գցելու կամ թալանի համար: Այսօր Ալեք Պողոսյանի հինգ երեխաներն ու մայրը, կինն էլ են ապրում չնչին նպաստով:
Այս ամենն օրինաչափ է դիտվելու, քանի դեռ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է երազում վերադառնալ իր նախկին պաշտոնին, իսկ նրա առանձնատան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո նրա որդին ու թիկնապահն են ազատ արձակվել ու անպատիժ մնացել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ